Կայացավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խմբային փուլի առաջին տուրի Մեքսիկա-Հոնդուրաս հանդիպումը։
B խմբի հանդիպումն ավարտվել է մեքսիկացիների հաղթանակով՝ 4-0 հաշվով։
Հաղթողների կազմում դուբլ է ձևակերպել Լուիս Ռոմոն։ Եվս մեկ գոլ խփեցին Օրբելին Պինեդան ու Լուիս Չավեսը։
Հաիթիի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Կատարին, իսկ Տրինիդադ և Տոբակոյի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Սենտ Կիտս և Նևիսին։
























































