Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչու է գոհ 2022/23 մրցաշրջանից։
«Ես իրականացրեցի իմ ամենագլխավոր նպատակը՝ հաղթեցի աշխարհի առաջնությունում։ Երբեք չեմ մտածել անհատական մրցանակների մասին և միշտ թիմին ամեն ինչից վեր եմ դասում։ Ես հասել եմ այս նպատակին, և սա գերազանց ավարտ է հիանալի կարիերայի համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
Կատարում Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հավաքականի կազմում նա հաղթել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիային (3:3, 11 մետրանոցներ՝ 4:2)։ 35-ամյա արգենտինացին ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։
Մեսսին ՊՍԺ-ում խաղացել է 2021-ից 2023 թվականներին։
























































