Հայտնի է դարձել, թե երբ «Ինտեր Մայամին» կներկայացնի Լիոնել Մեսսիին և Սերխիո Բուսկետսին որպես ամերիկյան ակումբի խաղացողներ։
Ինչպես հայտնում է Mundodeportivo-ն, ակումբը ֆուտբոլիստներին կներկայացնի հուլիսի 16-ին։
Ամերիկյան ակումբը պատրաստվում է առավելագույնս եկամուտ ստանալ աստղային խաղացողների տրանսֆերներից, ուստի ներկայումս աշխատանքներ են տարվում տնային մարզադաշտն ընդլայնելու ուղղությամբ։
Այս ամառ Մեսսին և Բուսկետսը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեցին Ֆլորիդան ներկայացնող ակումբի հետ։
























































