Ռոսարիոյում բավականին գունեղ են շնորհավորել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ծննդյան օրվա կապակցությամբ։
Մեսսիի ծննդյան օրը Ռոսարիոյում լուսավառվել է Արգենտինայի ազգային դրոշի հուշարձանը, իսկ դրա մոտակայքում հայտնվել է մարզիկի պրոեկցիան։
«Շատ շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- գրել է Մեսսին սոցցանցում։
Երեկ՝ հունիսի 24-ին, արգենտինացին դարձավ 36 տարեկան։
























































