2023 թվականի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Վրաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Բելգիայի ընտրանու հետ։
Առաջին խաղակեսում բելգիացիները Մաքսիմ Դե Կույպերի և Լարգի Ռամազանիի գոլերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած վրացի Գիորգի Ցիտաիշվիլին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Արդյունքում՝ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Այս հանդիպումից հետո Վրաստանի հավաքականը գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը (4 միավոր): Այս խմբի մյուս խաղում Նիդեռլանդներն ու Պորտուգալիան ևս ոչ-ոքի խաղացին՝ 1-1։
B խմբում Ուկրաինան 1-0 հաշվով հաղթեց Ռումինիային, իսկ Իսպանիան նույն հաշվով հաղթեց Խորվաթիային։ Ուկրաինացիները և իսպանացիները 6-ական միավոր վաստակեցին և դուրս եկան քառորդ եզրափակիչ։
























































