Հունիսի 25-ի գիշերը կայացավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խմբային փուլի առաջին տուրի ԱՄՆ-Ճամայկա հանդիպումը։ A խմբի հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Ճամայկացիները բացեցին խաղի հաշիվը․ 13-րդ րոպեին Դեմիոն Լոուն գրավեց մրցակցի դարպասը։ Բրենդոն Վասկեսի դիպուկ հարվածի շնորհիվ ամերիկացիները հավասարեցրեցին հաշիվը 88-րդ րոպեին:
Հաջորդ խաղում Ճամայկայի հավաքականը կխաղա Տրինիդադ և Տոբագոյի հետ, ԱՄՆ-ը կհանդիպի Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու հետ։
Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 29-ին։
























































