Դերասան Թոմ Հոլանդը «Տոտենհեմի» հարձակվողներ Հարի Քեյնին և Սոն Հին Մինին խորհուրդ է տվել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Տեղափոխվիր «Ռեալ» և դարձիր աշխարհի լավագույն խաղացողը, քանի որ դու արժանի ես դրան: Ես նաև Սոնին խորհուրդ կտայի հեռանալ։
Գնացեք միասին «Ռեալ» և հաղթեք Չեմպիոնների լիգան, խնդրում եմ»,- մեջբերում է Հոլանդին Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» դեռ բանակցություններ վարում է Քեյնի հետ հնարավոր տրանսֆերի մասին, իսկ Սոն Հին Մինը շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, բայց հրաժարվել է փոխել ակումբային գրանցումը։