«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը ակնկալում է 18 միլիոն եվրո ստանալ թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի դիմաց, հայտնում է SportItalia-ն։
Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերը ձևակերպելու հարցում ֆավորիտը հոլանդական «Այաքսն» է։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Սասուոլոն», «Ֆիորենտինան» և «Ինտերը», գերմանական Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
























































