Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն կարծում է, որ Վինիսիուս Ժունիորը կարող է ապագայում նվաճել «Ոսկե գնդակը»:
Երեքշաբթի օրը Սենեգալը ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Բրազիլիային: Սադիո Մանեն երկու գոլ խփեց, իսկ Վինիսիուս Ժունիորը գոլային փոխանցում կատարեց Լուկաս Պակետային։
«Իմ կարծիքով, Վինիսիուս Ժունիորն այս պահին աշխարհի լավագույն երեք ֆուտբոիստներից մեկն է:
Կարծում եմ՝ նա կպահպանի այս մակարդակը և կնվաճի «Ոսկե գնդակը», իհարկե»,- ասել է «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի հարձակվողը TNT Sports-ին տված հարցազրույցում։
Նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում Լա Լիգայում անցկացրած 33 խաղում Վինիսիուս Ժունիորը խփել է 10 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
























































