Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր նորամուտը կնշի «Ինտեր Մայամիի» կազմում Լիգայի գավաթում մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում։ Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Խորխե Մասը։
«Մենք արդեն պայմանագիր ենք կնքել մարզադաշտի անկյուններում նստատեղերի ավելացման վերաբերյալ, ինչը պետք է ավելացնի տարողությունը մոտ 3000 կամ 3200 նստատեղով։ Պատրաստվում ենք այս աշխատանքը ավարտին հասցնել առաջիկա չորս շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր խաղի բոլոր տոմսերը կսպառվեն: Տոմսերի պահանջարկը 10 անգամ ավելի մեծ է, քան մենք կարող ենք ապահովել մրցաշրջանային աբոնեմենտներով։
Ինչպես հիշում եք, Արգենտինայի հավաքականը Դոհա մեկնելուց առաջ մարզվել է Մայամիում (նախորդ տարվա աշխարհի գավաթի խաղարկության համար՝ հեղ․): Մենք ամեն օր հնարավորություն ունեինք դիտելու, թե ինչպես են Մեսսիին հետևում երկրպագուները մարզման ժամանակ։ Մենք պատրաստվում էինք դրան»,- Մասի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ՊՍԺ-ից այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով:
























































