«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը բրազիլական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ծրագրում է ավարտել կարիերան առողջական խնդիրների պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Sport-ը՝ Esportes GZH-ին հղումով, 36-ամյա ուրուգվայցին մտածում է ծնկի հետ կապված խնդիրների պատճառով թողնել ֆուտբոլը։ Նշվում է, որ բրազիլական ակումբը ցանկանում է համաձայնագիր ստորագրել, ըստ որի «Գրեմիոն» փոխհատուցում կստանա, եթե թիմից հեռանալուց հետո խաղացողը պայմանագիր կնքի այլ ակումբի հետ։
Սուարեսը նախորդ տարվանից հանդես է գալիս բրազիլական «Գրեմիոյում»՝ ուրուգվայական «Նասիոնալում» խաղալուց հետո: 36-ամյա հարձակվողի պայմանագիրը «Գրեմիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ուրուգվայցի հարձակվողը 2022/2023 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































