Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ 7:0 հաշվով տարած հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական փուլում։
«Հիանալի կատարում: Սական և Ռեշֆո՞րդը: Կարծում եմ՝ նրանք անհավանական, ոգեշնչված խաղացին, և մեր հավաքականի բոլոր երկրպագուները հիանալի երեկո անցկացրեցին։ Անձամբ ես ուրախ էի Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո խաղադաշտ վերադառնալու համար»,-«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































