Ֆրանսիայի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլում։ Սեն-Դենիում Հունաստանի հավաքականը պարտություն կրեց 0-1 հաշվով:
Միակ գոլը 55-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Կիլիան Մբապեն։ Հույները հանդիպումն ավարտեցին տասը հոգով։
Զուգահեռաբար ընթացող խաղում Իռլանդիան երկու անընդմեջ պարտություններից հետո հաղթեց Ջիբրալթարին (3:0):
Գոլերով աչքի են ընկել Մայքլ Ջոնսթոնը, Էվան Ֆերգյուսոնը և Ադամ Այդան։
























































