«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան բարձր է գնահատել Լիոնել Մեսսիի կարևորությունը Արգենտինայի հավաքականի համար։
«Մեսսին լեգենդ է, մեր ավագը, յուրահատուկ խաղացող։ Նա իսկական կուռք է։ Նա ինչ-որ յուրահատուկ բան է անում ֆուտբոլի համար: Ես հպարտ եմ, որ միասին մենք ուրախացրինք մարդկանց աշխարհի առաջնությունում»,-Դիբալայի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Ավելի վաղ 35-ամյա Մեսսին հայտարարել էր ազատ գործակալի կարգավիճակով «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին։ Նա հեռացավ ՊՍԺ-ից, որի կազմում հանդես էր գալիս 2021 թվականից։ Արգենտինացու վերադարձը «Բարսելոնա» չկայացավ իսպանական թիմի ֆինանսական խնդիրների պատճառով։ Հարձակվողը որոշել էր չսպասել նրանց հնարավոր որոշմանը:
























































