Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը (0:0, 11-մետրանոցներով՝ 4:5).
«Առաջին հերթին շնորհավորում եմ Իսպանիային և մեր խաղացողներին հիանալի խաղի համար: Երկրպագուների շնորհիվ մենք մեծ աջակցություն ունեցանք։ Մենք պարտվեցինք: Ցավալի է, բայց պետք է հպարտանալ։ Մենք դուրս եկանք եզրափակիչ, բայց չհաղթեցինք: Երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Խաղադրույքները բարձր էին, խաղը կոշտ էր, իսկ դիմակայությունը՝ լավ: Մենք նորից աշխատեցինք 120 րոպե։ Մենք դա որակապես արեցինք, մրցեցինք նրանց հետ։ Ես ափսոսելու ոչինչ չունեմ։
Սա շատ դժվար է բոլորիս համար։ Ցավում ենք, որ չնվաճեցինք գավաթը մթնոլորտի և ամեն ինչի պատճառով: Այնուամենայնիվ, մենք պետք է հպարտ լինենք։ Պետք է դադար վերցնել այս ամենից։ Ադրենալինն ու էմոցիաները շատ էին։
Մենք մեդալներ նվաճեցինք՝ մեկը մյուսի հետևից, երրորդը մեր պատմության մեջ, և սա մեծ ձեռքբերում է։ Այս երեկոն ցույց տվեց, որ մենք կարող ենք շատ բան անել և մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
























































