Պաշտպան Ժորդի Ալբան մոտ է Մեսսիի թիմակիցը դառնալուն։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կկնքի «Ինտեր Մայամիի» հետ:
Գործարքը մոտ է ավարտին, սակայն «Ինտեր Մայամին» դեռ ունի մրցակիցներ: «Ատլետիկոն», «Ինտերը» և Սաուդյան Արաբիայի ակումբները ևս ցանկանում են Ալբային տեսնել իրենց կազմում։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ Ալբայի և «Բարսելոնայի» միջև պայմանագրի խզման մասին։ Պաշտպանը կատալոնական ակումբում հանդես է եկել վերջին տասնմեկ մրցաշրջաններում:
Ավելի վաղ արդեն հայտարարվել է Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։
























































