Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է Խորվաթիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի եզրափակիչի սպասելիքներով։
«Կխաղան երկու հիանալի թիմեր, և եզրափակիչ խաղը հավասար կլինի։
Մենք և Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից երկուսն ենք: Մենք կփորձենք խաղալ մեր ուժերի սահմաններում և հաճույք ստանալ դրանից: Մեր գլխավոր նպատակն ուժեղ մրցակցին հաղթելն է։ Մենք քննարկել ենք բոլոր հնարավոր սցենարները։ Եթե ստացվի, մենք ցանկանում ենք հաղթել հիմնական ժամանակում: Նրանք լրացուցիչ ժամանակում ավելի մեծ փորձ ունեն, բայց սա ֆուտբոլ է։ Եթե դուրս ես գալիս եզրափակիչ, փորձը կարևոր է»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ազգերի լիգայի եզրափակիչ Խորվաթիա — Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 18-ին։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
























































