Հուլիսի 20-ին ԱՄՆ-ում կկայանա MLS-ի բոլոր աստղերի հանդիպումը Լոնդոնի «Արսենալի» հետ։ Ինչպես հայտնում է Goal-ը, Լիոնել Մեսսին հնարավոր է մասնակցի այս հանդիպմանը։
Մեսսիի համար այս խաղը կարող է առաջինը լինել MLS տեղափոխվելուց հետո։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։
«Ոսկե գնդակի» 7-ակի մրցանակակիրը որոշել է կարիերան շարունակել MLS-ում՝ ՊՍԺ-ում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո։
























































