Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ ծրագրում է օգտվել ազգային հավաքականում Մանուել Նոյերի բացակայության ընթացքում։
«Մանուն այս պահին հասանելի չէ: Հիմա ես թիվ մեկն եմ, և իմ նպատակը այդպիսին մնալն է: Եթե շարունակեմ խաղալ նույն մակարդակով, ապա առաջին համարը լինելու լավ հնարավորություններ ունեմ: Սա է իմ հստակ նպատակը։ Ցանկանում եմ հաջորդ տարի օգնել իմ ազգային հավաքականին։ Մանուն հիանալի աշխատանք է կատարել վերջին մի քանի տարիների ընթացքում: Իհարկե, վերջին մի քանի մրցաշարերը մեզ համար անհաջող էին։ Համբերատար լինելը որպես երկրորդ համար միշտ չէ, որ հեշտ է եղել»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Suddeutsche Zeitung-ը։
Դեկտեմբերի 10-ին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը դահուկ քշելիս կոտրեց ոտքը և դուրս մնաց մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
























































