Նիդերլանդների հավաքականի պաշտպան Նաթան Ակեն մեկնաբանել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Խորվաթիայից կրած պարտությունը (2:4):
«Դժվար խաղ էր։ Առաջին խաղակեսում մենք շատ լավ խաղացինք, պահեր ստեղծեցինք և շատ էինք տիրում գնդակին։ Բայց երկրորդ խաղակեսում մրցակիցը վերադարձավ խաղ, ճնշում գործադրեց, և դրանից հետո մենք այլևս չէինք վերահսկում հանդիպման ընթացքը»,- Ակեի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիա-Իտալիայի զույգի հաղթողի հետ։ Երրորդ տեղի համար խաղում պարտվող թիմը կխաղա Նիդերլանդների հետ։
























































