Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի՝ Հոլանդիայի դեմ խաղի (4:2) լավագույն խաղացող։
«Ֆանտաստիկ ելույթ էր։ Նա թիմի իսկական առաջատարն էր ու վերահսկում էր խաղի ռիթմը։ Նրա ֆուտբոլային խելամտությունն ապշեցուցիչ է»,- նշել են ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները:
Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիա-Իտալիայի զույգի հաղթողի հետ։ Երրորդ տեղի համար խաղում պարտվող թիմը կխաղա Նիդերլանդների հետ։
























































