Անգլիական Բիրմինգհեմի կիսապաշտպան Ջոբ Բելինգեմը տեղափոխվել է «Սանդերլենդ»:
17-ամյա անգլիացու պայմանագրի ժամկետի մանրամասները չի նշվում։ Ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա Անգլիայի երիտասարդական հավաքականից վերադառնալուց հետո։
Ջոբ Բելինգհեմը Բիրմինգհեմի սան է, 2022/23 մրցաշրջանում նա 23 հանդիպում է անցկացրել թիմի կազմում:
Կիսապաշտպանը Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է, ով հունիսի 14-ին պաշտոնապես Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
























































