Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կողմից Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Տիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի համար «Սոսյեդադի» տրանսֆերային կարճ ցուցակում է:
«Առայժմ «Ռեալ Սոսյեդադ» ակումբից ոչ ոք մեզ չի դիմել: Հայտնի է, որ Նաիրը նրանց տրանսֆերային կարճ ցուցակում է»,- ասել է գործակալը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։
























































