Կասաբլանկայում (Մարոկկո) ավարտվեց Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ հանդիպումը, որում տեղի «Վիդադը» ոչ-ոքի խաղաց եգիպտական «Ալ-Ահլիի» հետ՝ 1-1։
Ընդհանուր դիմակայության առաջին խաղն ավարտվել է Եգիպտոսը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Այսպիսով, «Ալ-Ահլին» հաղթեց ընդհանուր 3-2 հաշվով և դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակչի հաղթող։
Եգիպտական ակումբի համար այս հաղթանակը 11-րդն է մրցաշարի պատմության մեջ։
























































