«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Teradesportes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա էկվադորցին համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի անձնական պայմանները։ «Չելսին» պատրաստ էր ավելի բարձր գին վճարել ֆուտբոլիստի համար, սակայն Կայսեդոն նախընտրել է տեղափոխվել «Արսենալ»։
2022/23 թթ․ մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































