Հունիսի 3-ին կայացավ Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Սելթիկ»-«Ինվերնես» թիմերի միջև։
Խաղն ավարտվեց «Սելթիկի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Այս հաղթանակով «Սելթիկը» ներքին թրեբլ գրանցեց․ թիմը հաղթել էր նաև Շոտլանդիայի առաջնությունը և նվաճել Լիգայի գավաթը:
«Սելթիկը» 21-րդ դարում վեցերորդ անգամ թրեբլ է ձևակերպում: