«Լութոնի» կիսապաշտպան Պելի Ռադոկը դարձել է պատմության մեջ առաջին խաղացողը, ով դուրս է եկել Անգլիայի Պրեմիեր լիգա՝ այդ ճանապարհն անցնելով մեկ ակումբի հետ 5-րդ դիվիզիոնից:
Ռադոկը «Լութոնում» հանդես է գալիս 2013/2014 մրցաշրջանից։ Անգլիական ակումբի կազմում 29-ամյա կոնգոլեզցի կիսապաշտպանն այսպիսի հաջողություններ է գրանցել՝
2014 թվական՝ դուրս է եկել Լիգա 2
2018 թ.՝ դուրս է եկել Լիգա 1
2019 թ․՝ դուրս է եկել Չեմպիոնշիփ 2023 թ.՝ դուրս է եկել Պրեմիեր լիգա
Այս մրցաշրջանում Ռադոկը «Լութոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում ՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը, սակայն համաձայնագիրը նախատեսում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 0,9 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Լութոնն» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա անգլիական Պրեմիեր լիգա։
























































