«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հիանալի մրցաշրջան է անցկացնում ԱՊԼ-ում:
22-ամյա նորվեգացին արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ նա ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող և Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող։
Squawka-ն նշում է այն փաստը, որ Հոլանդը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, ով մեկ մրցաշրջանում կարողացավ նվաճել այս երկու մրցանակները։
Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Էրլինգ Հալանդը խփել է 36 գոլ և սահմանել ռմբարկական նոր ռեկորդ։ Հոլանդը հնարավորությւոն ունի բարելավելու այդ ցուցանիշը․ «Մանչեսթեր Սիթին» դեռ պետք է խաղա «Բրենտֆորդի» դեմ Պրեմիեր լիգայի վերջին տուրում. թիմերը կխաղան մայիսի 28-ին։