Մայիսի 23-ի գիշերը կայացել է Աշխարհի երիտասարդական առաջնության Ուրուգվայ-Իրաք հանդիպումը։ E խմբի հանդիպումն ավարտվեց ուրուգվայցի ֆուտբոլիստների հաղթանակով 4-0 հաշվով։
Հանդիպան գոլերի հեղինակներ դարձան Մատիաս Աբալդոն, Անդրես Ֆերարին, Ալան Մատտուրրոն և Հասան Հուսեյնը, ով դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս խմբի մյուս խաղում Գամբիան 2-1 հաշվով հաղթել է Հոնդուրասին:
E խմբում Անգլիան Սքարլետի միակ գոլի շնորհիվ հաղթեց Թունիսին 1-0 հաշվով, իսկ Հարավային Կորեան անսպասելի հաղթանակ տարավ Ֆրանսիայի հետ խաղում 2-1 հաշվով։
























































