Մայիսի 22-ի գիշերը կայացավ երիտասարդական Աշխարհի առաջնության Իտալիա — Բրազիլիա հանդիպումը։ D խմբի հանդիպումն ավարտվեց իտալացի ֆուտբոլիստների հաղթանակով 3-2 հաշվով։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Չեզարե Կասադեյը, ևս մեկ գոլ խփեց Մատեո Պրատին։ Բրազիլացիների կազմում դուբլով աչքի ընկավ Մարկոս Լեոնարդոն։
Խմբի մյուս խաղում Նիգերիան 2-1 հաշվով հաղթեց Դոմինիկյան Հանրապետության թիմին։
C խմբում Ճապոնիան Մացուկիի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց Սենեգալին, իսկ Կոլումբիան 2-1 հաշվով հաղթեց Իսրայելին։
























































