Մատեու Ալեմանիի ակնկալիքները «Աստոն Վիլլայի» նախագծից չեն արդարացել:
Ֆունկցիոները, չնայած «Բարսելոնայից» հեռանալու մասին տեղեկատվության պաշտոնական հաստատմանը, որոշել է շարունակել իր գործունեությունը ակումբում։
Նախատեսվում էր, որ Մատեու Ալեմանին կտեղափոխվի «Աստոն Վիլա», սակայն հաղորդվում է, որ անգլիական ակումբի նախագիծը չի համընկնում այն ամենի հետ, ինչ նրան առաջարկել էին։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ «Ասթոն Վիլան» գրավիչ ֆինանսական առաջարկ է արել Ալեմանիին։ Բիրմինգհեմյան ակումբը ներկայացրել է իր նախագիծը, որը մասշտաբով պետք է նմանվեր «Մանչեսթեր Սիթիին»։ Այնուամենայնիվ, «Ասթոն Վիլայի» ղեկավարների հետ զրուցելուց հետո Մատեուն եկել է այն եզրակացության, որ նախագիծն այն չէ, ինչ նա ի սկզբանե պատկերացնում էր:
Այդ պատճառով նա պայմանագիր չկնքեց և վերադառնում է «Բարսելոնա»։
Ալեմանին Ժոան Լապորտային ասել է, որ ափսոսում է «Բարսելոնայից» հեռանալու որոշման համար, քանի որ «Ասթոն Վիլլայի» նախագիծն այնպիսին չէր, ինչպիսին ակնկալվում էր։
























































