Կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում է խաղադաշտ դուրս եկել Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում:
Այս հանդիպումը Գյունդողանի համար 300-րդն է անգլիական թիմի կազմում։
Գերմանացի ֆուտբոլիստն իր համար հոբելյանական խաղում արդեն դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Գյունդողանը խփած գնդակներով աչքի է ընկել 37-րդ և 57-րդ րոպեներին, իսկ 39-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Գյունդողանի փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ։
Այս ցուցանիշով Գյունդողանն ակումբի պատմության մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը։ Նա կարող է մտնել թոփ 10, եթե հաղթի Բերնարդու Սիլվային (301 հանդիպում) և Յայա Տուրեին (316):
Այս ցուցանիշով «Մանչեսթեր Սիթիի» պատմության ռեկորդակիրը մնում է Դավիդ Սիլվան՝ 436 խաղով։
























































