«Տոտենհեմի» և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շուտով կգլխավորի «Չելսին»: Այս մասին գրում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «Չելսին» լիարժեք համաձայնության է եկել հաջորդ մրցաշրջանում Մաուրիսիո Պոչետինոյի նշանակման հարցն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Բանակցությունները սկսել են զարգանալ ապրիլից և ահա, Պոչետինոն ընդունել է առաջարկը և արդեն հունիսից կստանձնի թիմի ղեկը, իսկ Ֆրենկ Լեմպարդը մինչև մրցաշրջանի ավարտը կլինի ժամանակավոր պաշտոնակատար։
Ըստ աղբյուրի՝ Պոչետինոն մարզչական շտաբ կբերի իր մարդկանց և շուտով ակումբի հետ կքննարկի տրանսֆերային ռազմավարությունը։
























































