Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջիկա հանդիպումների կարևորության մասին։
«Հիմա Եվրոպա լիգան ինձ համար ամեն ինչ է, քանի որ ես մասնակցել եմ դրան միայն մեկ անգամ և երբեք չեմ հաղթել։ Սա կարևոր մրցաշար է, որում այս մրցաշրջանում խաղացել են շատ մեծ ակումբներ, ինչպիսիք են «Յունայթեդը» և «Արսենալը»: Նրանք դուրս են մնացել, իսկ «Յուվենտուսը» շարունակում է պայքարը: Եվ ահա մենք այստղ ենք։
Ցանկացած մրցաշարի եզրափակիչ դուրս գալը հեղինակավոր է։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Իսկ մեր երկրպագուներին դա պետք է: Նրանք ցանկանում են, որ մենք հասնենք եզրափակիչ։ Մենք մոտիվացված ենք։ Հուսով ենք, որ կարող ենք դա անել: Գիտենք, որ մեզ դիմակայելու է մրցակից, որը ամեն անգամ հաղթել է Եվրոպա Լիգան, երբ դուրս է եկել կիսաեզրափակիր։ Մենք պետք է դադարեցնենք այս շարքը»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ մայիսի 11-ին, կկայանա Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ դիմակայության «Յուվենտուս»-«Սևիլյա» առաջին հանդիպումը։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Դիմակայության հաղթողը կհանդիպի կիսաեզրափակիչի երկրորդ զույգի՝ «Ռոմայի» կամ «Բայերի» հետ։