«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»։
Լոնդոնյան թիմի կազմում առաջին կեսի միջնամասում միակ գոլը խփեց Սաիդ Բենրահման։
«Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց և 4 խաղից հետո 63 միավորով 4-րդ տեղում է։
























































