Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակը։
Լավագույնի կոչմանը հավակնում են Կևին Դե Բրույնեն, Էրլինգ Հոլանդը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Իսակը (Նյուքասլ), Էբերեչի Էզեն («Քրիսթալ Փելաս»), Դիոգո Ժոտան («Լիվերպուլ»), Օլի Ուոտկինսը («Ասթոն Վիլա»), Դոմինիկ Սոլանկեն («Բորնմութ») և Կալում Ուիլսոնը (Նյուքասլ): .
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն նախորդ ամիս դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, Էրլինգ Հոլանդը՝ 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, Ալեքսանդր Իսակը՝ 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։