Պեպ Գվարդիոլան «Արսենալի» երկրպագուներին խորհուրդ է տվել ուրախանալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։
«Մանչեսթեր Սիթիի» մարզչի կարծիքով՝ «զինագործների» երկրպագուները պետք է գոհ լինեն մրցաշրջանից, նույնիսկ եթե նրանք չդառնան Պրեմիեր լիգայի չեմպիոն։
««Արսենալը» 7 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Գուցե «Արսենալի» տրամադրությունը մի փոքր խաթարված է (Պրեմիեր լիգայի առաջատարի դիրքը կորցնելուց հետո), բայց յոթ տարի անց նրանք նվաճեցին ակումբի ամենակարևոր տիտղոսը այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր… ֆինանսական տեսանկյունից սա շատ լավ է, նոր տրանսֆերներ կլինեն։
Շատ պատճառներով սա ամենակարևոր տիտղոսն է։ «Արսենալը» պարտվեց մեզ և հիմա նրանք տխուր են, բայց ես վստահ եմ, որ նրանք պետք է շատ ուրախ լինեն, քանի որ անհավանական արդյունք են գրանցել»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































