«Նյուքասլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայի համար, հաղորդում է լրագրող Ժերար Ռոմերոն:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը բանավոր առաջարկ է ստացել խաղացողի համար անգլիական ակումբի ներկայացուցիչներից։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում «Բլաուգրանայի» կազմում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Ռաֆինյան «Բարսային» միացավ անցյալ ամառ՝ «Լիդսից» 58 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:
























































