«Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարծիք է հայտնել, թե արդյոք «Մանչեսթեր Սիթին» կարող է նվաճել տրեբլը այս մրցաշրջանում:
«Կարո՞ղ է «Սիթին» նվաճել տրեբլը: Կարծում եմ, որ դա բավականին հավանական է: Մի քանի ամիս առաջ ես և Թեմմի Աբրահամը մեր հանդերձարանում վիճեցինք, թե ով է հաղթելու Պրեմիեր լիգան այս տարի: Նա ասաց, որ «Արսենալը» կարող է հաղթել: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ «Սիթին» կհաղթի։
Ամեն ինչ քաղաքայինների ձեռքում է։ Նրանք մեծ հանդիպումներ խաղալու փորձ ունեն։ Մեկ վատ արդյունքը կարող է փոխել ամեն ինչ, բայց «Սիթին», անկասկած, հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունի»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հավակնում է հաղթել միանգամից երեք մրցաշարերում՝ ԱՊԼ-ում, Չեմպիոնների լիգայում և Անգլիայի գավաթում:
























































