Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է թիմի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի մասին իր կարծիքով՝ հույս հայտնելով, որ ուկրաինացի ֆուտբոլիստը դեռ մի քանի տարուց կկարողանա հիանալի խաղացող դառնալ լոնդոնցիների համար։
«Կան բաներ, որոնք գուցե այնքան էլ տեսանելի չեն և ուղղակիորեն կապված չեն խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունների հետ, բայց մենք հուսով ենք, որ Մուդրիկը դեռ երկար տարիներ հիանալի խաղացող կլինի այս ակումբի համար: Այս կարճ ժամանակահատվածում, որ նա անցկացրել է այստեղ, մենք նրա ներուժի միայն մի փոքր մասն ենք տեսել։ Նա սովորելու շատ բան ունի, և դա միանգամայն նորմալ է զարգացող խաղացողների համար»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրած 13 խաղում երկու գոլային փոխանցում է կատարել։
























































