«Նյուքասլը» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալային, հայտնում է Calciomercato-ն:
Հաղորդվում է, որ հռոմեական ակումբի հետ 29-ամյա արգենտինացու պայմանագրի հրաժարագինը կազմում է 12 միլիոն եվրո։
Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
2022/23 մրցաշրջանում Դիբալան թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































