Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4։3 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Կյուրտիս Ջոնսը։ 2 րոպե անց Լուիս Դիասը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 15-րդ րոպեին դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
40-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ 77-րդ րոպեին «Տոտենհեմից» աչքի ընկավ Սոն Հին Մինը։ 90+3-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը։ Աչքի ընկավ փոխարինման մտած Ռիշարլիսոնը։
1 րոպե անց՝ մերսիսայդցիներին հաղթանակ պարգևեց Դիոգու Ժոտայի խփած գոլը։
«Լիվերպուլը» 56 միավորով շրջանցեց «Տոտենհեմին» և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
























































