«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ ակումբում, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը կարող է մինչև վերջ մշակել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականը, իսկ հետո հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Այս տարբերակը հարձակվողի համար կարող է ավելի շահավետ լինել այլ ակումբ հնարավոր տեղափոխության առումով։ Յուլիան Նագելսմանի նշանակումը կարող է համոզել խաղացողին շարունակել համագործակցությունը լոնդոնցիների հետ:
























































