«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարծում է, որ թիմի երկրպագուները շատ ավելիին են արժանի:
«Մենք գիտենք, որ «Չելսիի» երկրպագուները սովոր չեն դրան, բայց մենք պետք է նայենք ամբողջ իրավիճակին ամբողջ ժամանակահատվածում: Պետք է հնարավորինս դրական տրամադրվածություն պահպանել, փորձել հաջողությամբ ավարտել մրցաշրջանը»,- Ստերլինգի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Պրեմիեր լիգայի 32 տուրից հետո «Չելսին» 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։
























































