«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» թիրախում: Այս մասին հայտնում է Football Insider-ը։
25-ամյա Թիրնին հանդես է գալիս «զինագործների» կազմում 2019 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտում անցկացրել է 1286 րոպե 31 խաղում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Շոտլանդացին Ալեքսանդր Զինչենկոյին փոխարինողն է, ուստի «Արսենալը» պատրաստ է 34-35 միլիոն եվրոյով վաճառել Թիրնիին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել եզրային պաշտպանների դիրքերը, ուստի Թիրնին դիտվում է որպես թիրախներից մեկը։ «Քաղաքայիններն» արդեն պարզել են խաղացողի համար պահանջվող արժեքը, ինչպես նաև նրա ցանկությունը՝ հեռանալ ներկայիս ակումբից։