«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։
Նախորդ խաղում «Տոտենհեմը» 1։6 հաշվով պարտվել էր «Նյուքասլին»։
«Ակնհայտ է, որ դա իսկապես ծանր պարտություն էր, և նրանք զայրացած են: Սա կարող է վերականգնման խթան հանդիսանալ, այո, բայց ամեն ինչ կախված է մեզանից։ Հնարավոր չէ, որ մրցակիցը մեզանից ավելի քաղցած լինի, և մենք այսպես պետք է պատրաստվենք խաղին, պատրաստ լինենք խաղալ առաջին համարով»,- մարզչի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Տոտենհեմը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին։
























































