«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Ինձ դուր եկավ առաջին խաղակեսը, մենք շատ լավ խաղացինք, վերահսկում էինք խաղը և հետո զիջում էինք: Բայց մենք շարունակեցինք խաղալ, անհավանական գոլ խփեցինք, սեղմեցինք մրցակցին և երկրորդ խաղակեսում գոլ խփեցինք։ Միգուցե տղաները ոտքի կանգնեցին, ու ինձ դուր եկավ մեր ցուցադրած ֆուտբոլը։ Առաջին խաղակեսը վերջին տարիների լավագույնն էր։ Այս մրցաշրջանում մենք խաղեր ունեցանք, որոնցում մարդիկ կարող էին մեզ չճանաչել, բայց այսօր մենք ցույց տվեցինք այն, ինչ դեռ կա մեր մեջ, և ես գոհ եմ դրանից»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Լիվերպուլը» 53 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Վեսթ Հեմը» 34 միավորով 14-րդ տեղում է։
























































