«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Ֆեյենորդին» հաղթելուց հետո (0-1; 4-1) մեկնաբանել է մրցակցի մարզիչ Արնե Սլոտի նախախաղային խոսքերը։
Մինչ դիմակայության մեկնարկը Սլոտն ասել է, որ գնահատում է Մոուրինյուին, բայց այլ ֆուտբոլի երկրպագու է։
«Ես նրան ասացի, որ «Նապոլիի» կամ «Մանչեսթեր Սիթիի» փոխարեն, նա պետք է ավելի հաճախ դիտի «Ռոմայի» խաղերը, քանի որ նա ակնհայտորեն մեզ այնքան էլ լավ չի ուսումնասիրել», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում NU.nl-ը։
«Միգուցե նա իրավացի է, քանի որ նրա թիմն այսօր պայքարեց: Նա ակնհայտորեն երբեք չի լսել, որ ես նաև շատ հարգում եմ իրեն որպես մարզիչ։ Նա անհավանական քանակությամբ մրցանակներ է հաղթում», — պատասխանել է Սլոտը, ում խոսքերն է մեջբերում ESPN-ը: