«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի ծառայություններով, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն՝ Հարի Քեյնը և Վիկտոր Օսիհենը մնում են «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական տարբերակները, սակայն Հոյլունդի հնարավոր տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» համար ավելի նպատակահարմար կարող է լինել, քանի որ «Ատալանտան» կպահանջի մոտ 60 միլիոն եվրո:
20-ամյա դանիացին Ատալանտա է տեղափոխվել նախորդ ամռանը։ Ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































