«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անցած շաբաթ հոբելյանական հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում, երբ քաղաքացիները հաղթեցին «Բավարիային»։
Այսպիսով, իսպանացի մասնագետը Չեմպիոնների լիգայում 100 հաղթանակ տարավ ավելի արագ, քան ցանկացած մարզիչ (158 խաղ)։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ամենաշատ հաղթանակների ռեկորդակիրն է մարզիչների շրջանում՝ 105:
























































